Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
NULL

«Ինտեր»-ը դուրս է եկել եզրափակիչ mamul.am mamul.am

time
 «Ինտեր»-ը դուրս է եկել եզրափակիչ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Խաղի հիմնական ժամանակում Միլանի «Ինտերը» ոչ-ոքի էր խաղացել «Բարսելոնայի» հետ՝ 3։3։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 79-րդ րոպեին։ 69-րդ րոպեին նա զգուշացվել էր դեղին քարտով։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 99-րդ րոպեին հաղթական գոլը հեղինակել էր Դավիդե Ֆրատեզին՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ինտերին»։ Միլանյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել՝ ընդհանուր 7:6 հաշվով։ Եզրափակիչում «Ինտերը» կխաղա ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test