Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
NULL

«Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել»․ Արտակ Զաքարյան mamul.am mamul.am

time

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել: «Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին է պետության տերը»: Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և դրսում ապրող մեր քաղաքացիների հետ: Քաղաքացին իհարկե կարող է, և պետք է տեր լինի իր պետությանը, բայց դա վերաբերում է միայն գիտակից քաղաքացիներին: Իսկ անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին, օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայի, պոպուլիստի կամ դավաճանի: Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, ովքեր 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում: Պարզ է, որ այդպիսի գիտակցությամբ քաղաքացու պետությունն անտեր է լինելու՝ անտերության մատնելով նաև իր մյուս քաղաքացիներին:(( Հ.Գ. 1 Անձամբ ես, կերազեմ, որ պետության իրական տերը լինի գիտակից քաղաքացին: Բայց դրանից մենք տասնամյակներով հեռու ենք: Երբ որ պետության իրական տերը լինեն գիտակից քաղաքացիները՝ այդ դեպքում դիլետանտ-անփորձ պոպուլիստները, ատելություն, հայհոյանք ու դրսերից օտար արժեքներ գեներացնող դավաճանները, ավանտյուրիստները, ձախողակները, անկիրթ տգետներն ու տարատեսակ փոքրամասնությունները չեն կարող սողոսկել ՀՀ կառավարման համակարգ: Հ.Գ.2. Ցավոք շնորհավորելու բան չկա... Նախ և առաջ Քաղաքացուն այս աղետալի վիճակից հանել է պետք»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test